Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան