Հանրապետության հինգ մարզերում քաղպաշտպանության համար նախատեսված թվային ազդարարման համակարգ կա
Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության համար գործող ազդարարման համակարգերից որոշները թվայնացվել են: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական Սմբատ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայումս թվայմանցամն գործընթաց է կատարվել հանրապետության հինգ ՝ Սյունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի ու Գեղարքունիքի, մարզերի ճգնաժամային կառավարման կենտրոններում և մարզերի որոշ համայնքներում:
Նա պատմեց, որ խորհրդային տարիներին հանրապետությունում կառավարման ազդարարման համակարգերը տեղադրված են եղել նախկին վարչական շրջանների փոստային հանգույցներում, իսկ հանրապետականը՝ Երևանի փոստային հանգույցում. «Դրանք ստեղծված էին պղնձալարային հենքի վրա: Կարելի է ասել, որ պղնձալարային տնտեսությունն ի սպառ վերացել է, տեխնոլոգիաները զարգացել են և խնդիր է դրվել դրանք թվային համակարգով փոխարինելու: Գաղափարը նույնն է, ինչ որ պղնձալարայինի դեպքում՝ բնակչությանը ազդարարել ինչ-որ դեպքի, արտակարգ իրավիճակի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության մասին»:
ԱԻ նախարարի խորհրդականը մանրամասնեց, որ վերջակետային սարքավորումների կառավարաման համակարգերը տեղադրվում են ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում, իսկ մնացած վերջակետային սարքավորումները, որոնք դրվում են տարբեր համայնքներում, ստանում են թվային հասցեներ և կառավարման համակարգը վերջակետային սարքավորումը ճանաչում է թվային հասցեով:
Մեր հարցին, թե ինչպես են ընտրվում համայնքները՝ Սմբատ Պետրոսյանը պատասխանեց, որ ընտրությունը կատարում են ծրագիրն իրականացնող դոնոր կազմակերպությունները. «Քանի որ համակարգերի տեղադրումը կատարվում է ոչ թե բյուժետային, այլ պիլոտային ծրագրերի և դոնորային նվիրատվությունների միջոցով, հենց նրանք էլ ընտրում են, թե որտեղ տեղադրել: Օրինակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով է իրականացվում ներդրումն իրականացվել է Երևանի փոքր կենտրոնում, Կապանում, Դիլիջանում և Ստեփանավանում: Ստեփանավանն ընտրվել է մեծ աղետների դեպքում թունելի գործոնի առկառության պատճառով: Այսօր քաղաքն ամբողջովին վերազինված է ազդարարման համակարգով, տարվում են աշխատանքներ անհրաժեշտություն ունեցող համայնքներում ծրագիրն իրագործելու ուղղությամբ»:
Իսկ թե արդյոք բնակչությունը բավարար չափով տեղեկացված է ազդարարման համակարգերի մասին և ծանոթ է վարվելակերպի կանոններին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ազգաբնակչության վարվելակերպի հետ կապված բնակչությանը պետք է ուսուցանվի, աշխատանք տարվի, թե վերջակետային սարքավորման որ ազդանշանի դեպքում ազգաբնակչությունը ինչ պետք է անի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան