
Սաֆարյանի գործով դատարանը պատվեր կատարեց. Փաստաբան
«Ոչ թե դատարանը դատավճիռ կայացրեց, այլ դատարանը պատվեր կատարեց, ամենայն հավանականությամբ, որովհետև իրավաբանություն այստեղ չկար, բոլոր փաստերը ակնհայտ էին, չկար մութ հանգամանք», -այսօր Կենտոն և Նորք Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ վճռի հրապարակումից հետո հայտարարեց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Նա փորձել էր Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նա մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Որպես տուժող ճանաչվել էր ոստիկան Գեղամ Խաչատրյանը, որն այդ օրը ղեկավարել է «հրեշտակ» ոստիկանների խումբը: Սաֆարյանի դեմ դատաքննության ընթացքում ցուցմունքներ տվել էին բացառապես ոստիկանները:
Փաստաբանի խոսքով, գործի նյութերով որպես ապացույց ներկայացված տեսանյութը, եթե դատարանը որպես հիմք ընդուներ, տեսներ, ապա մեկ ժամում արդարացնող վճիռ կհրապարակեր:
Հայրապետյանը հստակեցրեց, որ Սաֆարյանը ազատազրկման մեջ կմնա ևս 11 ամիս, քանի որ նա կալանավորվել է 2016 թվականի հունվարի 1-ին:
«Գևորգը այժմ չի համարվում դատապարտված, քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, հետևաբար Գևորգը այժմ շարունակելու է պայքարել՝ վերաքննիչ բողոքներ ներկայացնելով: Ի դեպ, մեկ կալանքի մասով արդեն բողոք է ուղարկվել եվրոպական դատարան: Իսկ այս գործը կգնա Եվրոպական դատարան՝ ներպետական դատական ատյանները սպառելուց հետո», -հայտարարեց փաստաբան Հայրապետյանը:
Փաստաբանը նկատեց, որ Սաֆարյանին դատարանը պետք է արդարացներ, քանի որ ոստիկաններն այդ պահին «խուլիգանական ռազբորկա» են արել:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. «Տոնածառի գործ»
- Այսօր կհրապարակվի «տոնածառի գործով» Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
- «Տոնածառի գործով» պաշտպան. Գևորգ Սաֆարյանին նման մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր լինելու համար
- «Տոնածառի գործ». Դատախազը Գևորգ Սաֆարյանի համար 2.5 տարի ազատազրկում պահանջեց
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին