Անաստասիա Գալուստյանը լավագույն եռյակում է
Լեհաստանի Տորուն քաղաքում ավարտվել է «Mentor Torun Cup-2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը:
Կանանց մենասահքում, 15 երկրների 21 մասնակիցների պայքարում հայ մարզուհին վաստակեց 150,94 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրում Գալուստյանը վստահաբար զբաղեցրել էր առաջին տեղը, սակայն ազատ ծրագրում միայն 4-րդն էր:
Տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանն այնքան էլ հաջող ելույթ չունեցավ: Կարճ ծրագրում նա 9-րդն էր, ազատ ծրագրում` 8-րդը: Ընդհանուր հաշվարկում հայ մարզիկը գրավեց 8-րդ տեղը` 172,12 արդյունքով: