Գրիգոր Սևակ-Մխիթարյանը` 3-րդ մրցանակակիր
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Չիլիում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում վաստակած 7 միավորով զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Հայազգի շախմատիստը երկու կետով բավարարել է իր անհատական վարկանիշը:
Մրցաշարն ընթացել է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: Մասնակցել են 10 երկրների 121 շախմատիտներ, այդ թվում` 10 գրոսմայստեր, 6 միջազգային և ՖԻԴԵ-ի 10 վարպետ:
Հաղթողի կոչումը նվաճել է Պարագվայը ներկայացնող Նեուրիս Դելգադոն, ով վաստակել է 7,5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցել նույնպիսի արդյունք գրանցած պերուացի Քրիստիան Կրուզից: