Կոնտեն լրագրողից թխվածք է խնդրել
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լեսթերի» հետ խաղից հետո «Չելսիի» (0:3) գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մամուլի ասուլիսի է եկել դատարկ ստամոքսով: Իտալացի մասնագետն ամբողջ օրը ոչինչ չի կերել, և օգտվելով այն հանգամանքից, որ լրագրողներից մեկը թխվածք է ուտում, խնդրել է կիսվել իր հետ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Լա՞վ թխվածք է, ես Ձեզ նախանձում եմ: Եթե դուք ինձ առաջարկեք, ես նույնպես համտես կանեմ: Դա հնարավո՞ր է: Պարզապես ես դեռ ոչինչ չեմ կերել: Շատ շնորհակալ եմ»,- ասել է Կոնտեն ու օգտվել լրագրողի թխվածքից, ով ուրախությամբ կիսվել է մարզչի հետ: