Հայրապետյանը 2-րդն է, Աղասարյանը` 3-րդը
Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարը։ Վերջին` 9-րդ տուրում հաղթանակներ են տոնել Արամ Հակոբյանը և Ուկրաինան ներկայացնող Ստանիսլավ Բոգդանովիչը՝ համապատասխանաբար Լևոն Բաբուջյանի և Դավիթ Պառավյանի նկատմամբ։
Ռոբերտ Աղասարյան-Հովիկ Հայրապետյան, Արման Միքայելյան-Դմիտրի Գորդիևսկի, Վահե Բաղդասարյան-Վայտեխ Պլատ զույգերի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի հաշվով։
Արդյունքում՝ 6․5 միավորով հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Ստանիսլավ Բոգդանովիչը։ Հովիկ Հայրապետյանը 6 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Ռոբերտ Աղասարյանը 5․5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը։