Ինչ է հայտնաբերել ՍԱՊԾ-ն նախատոնական ու տոնական օրերին
Դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսավարող սուբյեկտների մոտ: ՍԱՊԾ-ն այսօր ամփոփել է դրանց արդյունքները:
Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում (ընտրանքային կարգով) և մսի վաճառքի կետերում իրականացվել են հսկողական շրջայցեր:
Խստացված վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող սննդամթերքի) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին, իրացվող մսի և մսեղիքի պահման պայմաններին և հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը:
«580 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում՝ առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանութունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից և, նման խախտումները բացառելու համար, տրվել են անհրաժեշտ ցուցումներ»,-հայտնում են ծառայությունից:
Ավելի վաղ ծառայությունից հայտնել էին, որ նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:
«Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի»,-նշել էին ծառայությունից:
Այսօր տարածած հաղորդագրության մեջ ոչնչացման մասին տեղեկատվություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- Ինչպես են «Զովք» միս մատակարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան