«Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության անդամները: Նրանք պահանջում էին տուրք չտալ Ադրբեջանին ու Բելառուսում ձերբակալված հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին չարտահանձնել:
«Ազատություն Լապշինին», «Ղարաբաղը Ադրբեջան չէ» այս ու այլ գրություններ պարունակող ցուցապաստառներով նրանք հասել էին Առինջում տեղակայված դեսպանատուն:
Հիշեցնենք, որ Լապշինը 2011 և 2012 թվականներին այցելել է Արցախ, գրել իր տպավարությունները:
Դեսպանատան որևէ աշխատակից ակցիայի մասնակիցների հետ հանդիպման չի իջել: Դեսպանին ուղղված նամակը նրանք թողել են մուտքի մոտ, գրությունները փակցրել դեսպանատան պատերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բելառուս գործընկերներին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կոչ էր արել պաշտպանել բլոգերի իրավունքները և ցուցաբերել իրավական աջակցություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան