Նիկոլ Փաշինյանը կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:
«Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաև հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձևավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից: 31 թեկնածուներից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Որոշումը կայացրին 208 պատվիրակները», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
Նաև տեղեկանում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով»:
ՔՊ ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝
1.Նիկոլ Փաշինյան
2. Սասուն Միքայելյան
3. Արայիկ Հարությունյան
4. Ալեն Սիմոնյան
5. Սուրեն Պապիկյան
6. Լենա Նազարյան
7. Արարատ Միրզոյան
8. Ռոմանոս Պետրոսյան
9. Նարեկ Բաբայան
10. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան