Վիգեն Սարգսյանը` ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու լուրի մասին
ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն վարելու մասին մամուլի հրապարակումները: Ըստ նախարարի, այդ լուրերը լրատվամիջոցների հնարքն են՝ աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրավելու նպատակով:
«Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն: Ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»,-«Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա ասել է նաև, որ ինքն ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն:
«Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի` մեր զինված ուժերի կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,-ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում դրանից ավելի իրեն ոչինչ չի կարող հետաքրքրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան