Սերգեյ Մինասյան. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը դրական էր
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելության զեկույց»-ը Panorama.am-ի հետ զրույցում, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց:
«Զեկույցը ցույց է տալիս, որ կան բավականին լուրջ սպասելիքներ այդ թվում նաև հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք կապված են այս ընտրությունների, ընտրական օրենսգրքի հետ»:
Ընդհանրապես, նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջին անգամ ենք տեսնում ընտրությունների միջոցով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու քայլ:
Իսկ իշխանությունների կողմից համագործակցելու շահագրգռվածությունը նա դասեց ամենամենակարևոր հանգամանքների շարքում
Քաղաքագետը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի սպասելիքները բացատրեց նրանով, որ այս ընտրությունների քաղաքական կշիռն ավելին է:
«Հասկանալի է, որ ի տարբերություն նախորդ և դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների, այս ընտրությունները չափազանց կարևոր են միայն այն առումով, որ այս ընտրությունները քաղաքական իմաստով իրենց մեջ ներառում են նախորդ խորհրդարանական թե նախագահական ընտրությունների քաղաքական կշիռը, և թե իմաստը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան