Ադրբեջանի ԿԲ պահուստները 2016թ-ին նվազել են 20.7%-ով
2017թ-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի կենտրոնական բանկի միջազգային պահուստները կազմում են 3.97 մլրդ դոլար: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
2016թ-ի հունվարի մեկի համեմատությամբ ԿԲ պահուստները կրճատվել են 1 մլրդ դոլարով, կամ 20.7%-ով:
Ադրբեջանի Կենտրոնական Բանկի միջազգային պահուստների նվազման գործընթացը սկսվել է դեռևս երկու տարի առաջ` կապված արժութային շուկայում տիրող անկայուն վիճակի և մանաթի շարունակական արժեզրկման հետ:
2015-թ-ի հունվար ամսվա համեմատությամբ միջազգային պահուստները կրճատվել են 3 անգամ: