Գվարդիոլա. «Դեռ շատ կտանջվեմ կատարվածի պատճառով»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկաբանել է «Էվերտոնի» հետ խաղը, որում նրա թիմը պարտվել է 0։4 հաշվով։
«Սիրում եմ իմ ֆուտբոլիստներին, նրանց մարզելն ինձ դուր է գալիս։ Կատարվածի պատճառով երկար կտանջվեմ,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Առաջին խաղակեսում շատ լավ աշխատեցինք։ Բավական թվով գոլային պահեր ստեղծեցինք։ Մենք չխփեցինք, իսկ մրցակիցը խփեց։ Ֆուտբոլիստների համար հոգեբանորեն շատ դժվար էր։
2։0 հաշվի ժամանակ նրանք պաշտպանվում էին 9 հոգով ու օգտագործում հակագրոհները։
Ֆուտբոլում գոլ խփելը դժվար է։ Սիլվան ու Ստեռլինգը հնարավորություններ ունեին։ Նման բան մեզ հետ պատահում է ողջ մրցաշրջանի ընթացքում։ Տանջվում եմ իմ խաղացողների հետ միասին։ Հիմա ավելի շատ կաշխատենք»։