Դոնալդ Թրամփ. Իրանի հետ միջուկային գործարքն ամենավատ համաձայնություններից մեկն է
Իրանի հետ միջուկային գործարքն ամենավատ համաձայնություններից մեկն է,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գերմանական «Բիլդ» և բրիտանական «Թայմզ» պարբերականներին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային գործարքին, մասնավորապես ասել է. «Իմ կարծիքով այդ գործարքն ամենավատ համաձայնություններից մեկն է, որը մինչ այժմ ձեռք է բերվել, սակայն չեմ ցանկանում ասեմ, որ այդ համաձայնության հետ ինչ-որ բան եմ անելու»: