Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր աղջիկների նկատմամբ բռնություններ կիրառած մանկապիղծը
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ոստիկանությունը ձերբակալել է 38-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ 14 տարի շարունակ բռնություններ է կիրառել մոտ 500 մանկահասակ աղջիկների նկատմամբ: Մանկապիղծը մի քանի անգամ հարձակում է իրականացրել դպրոցականների վրա, ինչից հետո էլ հայտնվել է ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում: Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Մեղադրվող Սունիլ Ռաստոգը պատմել է, որ իր թիրախում եղել են 7-10 տարեկան աղջիկները: Նա ընտրել է այն երեխաներին, ովքեր միայնակ են դպրոցից տուն վերադառնում: Հանցագործը հինգ երեխայի հայր է, նախկինում վեց ամիս անցկացրել է բանտում մանկահասակ երեխաների նկատմամբ ոտնձգությունների համար: Նրան ձերբակալ են այն բանից հետո, երբ հունվարի 10-ին երկու դպրոցականներ հայտնել են, որ իրենց վրա անծանոթ տղամարդը հարձակման փորձ է կատարել: Երեխաների նկարագրությունը, տարածքում եղած տեսախցիկների ձայնագրություններն օգնել են ոստիկանությանը հանցագործության մեջ կասկածվողին հայտնաբերել:
Հնդկական լրատվամիջոցներին վկայակոչելով, աղբյուրը չի բացառում, հանցագործը երկար ժամանակ ազատության մեջ է եղել այն պատճառով, որ Հնդկաստանում սովորաբար զոհերի հարազատները փորձում են թաքցնել հանցագործությունը, որպեսզի աղջիկ երեխաները խայտառակ չլինեն:
Վերջին տարիներին Հնդկաստանում սեռական բռնությունների խնդիրը սրվել է: 2012-ի դեկտեմբերին դաժան բռնբարության հետևանքով ուսանողուհի էր մահացել: Դա պատճառ դարձավ զանգվածային բողոքի ակցիաների: Ուսանողները մեղադրում էին ոստիկանությանն անգործության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան