Կուսակցությունում, այո, կան տարաձայնություններ. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցությունը այժմ խորհրդակցություններ է անցկացնում բոլոր բոլորի հետ, և մեր որոշումը առաջիկայում կհրապարակվի: Այդ մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սաֆարյանի գործով վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կուսակցության ներսում տարաձայնությունների մասին հարցին Հովհաննիսյանը պատասխանեց ժպտալով, «Այո, լիքը, լիքը տարաձայնություններ կան և միշտ»:
Հարցին, թե հնարավո՞ր է կուսակցությունը լուծարվի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ պատեհ առիթը չէ այդ հարցը տալու համար, բայց ձեր իրավունքն է:
«Ժառանգություն»-ը ստեղծվել է ժողովրդի ծոցից, երբ ոչ մեկը չէր հավատում, որ կարող է ունենալ ընդդիմադիր կուսակցություն: Մենք միշտ եղել ենք բացախոս, եղել ենք միշտ ճակատի վրա: «Ժառանգություն»-ը հիմա շատ կարևոր փորձաշրջանի մեջ է, որովհետև մենք թե սպասարկել ենք ընտրական պայքարը, թե եղել շարքային քաղաքացիների հետ»:
Նրա խոսքով, «Ժառանգություն»-ը այժմ պետք է որոշի՝ այս շրջանում միայնակ գնա՞լ ընտրությունների, թե՞ դաշինքով: Նա հնարավոր համարեց նաև այն, որ կուսակցությունը չմասնակցի խորհրդարանական ընտրություններին.
«Ամեն ինչ հնարավոր է այսօր: Կարող է չմասնակցենք, որովհետև եթե սա է դատարանը, թող իրենց մնա, կարող է նաև մասնակցենք, բայց մեր նյութական միջոցները սուղ են, որոնք ինչպես միշտ, մեզ դժվարին վիճակի մեջ են դնում: Դժվարին վիճակի մեջ ենք մենք այստեղ: Կարևոր չէ, թե ի վերջո կլինի «Ժառանգություն»-ը Հայաստանի երկնակամարում, թե չէ, կարևորը, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան երկիր»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ո՞ր ուժերի հետ են տարվում բանակցությունները, Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ այսօր հանդիպել է Սեյրան Օհանյանի ու Արամ Սարգսյանի հետ:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակ Հայաստանում չէր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին