Օզիլ. «Լոնդոնում ինձ շատ հարմարավետ եմ զգում»
«Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը պատմել է լոնդոնյան թիմում իր վիճակի մասին։ Հիշեցնենք՝ վերջերս հաղորդվել է, որ «Արսենալին» չի հաջողվում երկարաձգել պայմանագրերը թիմի առաջատարների՝ Մեսուտ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի հետ։ Իբր, ֆուտբոլիստներն աշխատավարձի լուրջ բարձրացում են պահանջում։
Գերմանացի կիրսապաշտպանը հայտարարել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում Լոնդոնում։
«Բարեբախտաբար, զերծ եմ մնում վնասվածքներից ու ներկա պահին ինձ շատ հարմարավետ եմ զգում Լոնդոնում։ Որպես ամենափորձառու խաղացողներից մեկը՝ ձգտում եմ օգնել երիտասարդներին։
Խաղերի ժամանակ չեմ գոռում, սակայն թիմակիցներս միշտ լսում են ինձ։ Ամեն օր աշխատում եմ օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին։
Իմ կյանքում շատ բան եմ փոխել։ Օրինակ՝ դիետան ու մարզումային գործընթացը։ Սա օգնում է ինձ արագ վերականգնվել խաղերից հետո»,- Օզիլի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսուտ Օզիլն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 խաղ, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։