Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ի ուսանողական լիգայում
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի խաղացողները շարունակում են օգնել իրենց թիմերին` ԱՄՆ-ի ուսանողական լիգայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
NCAA-ի հերթական տուրում երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 69-72 հաշվով պարտվել է «Ջորջ Թաուն» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ» ակումբը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
«Ջոնսոն Ուելսը», որի կազմում հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 77-54 հաշվով առավելության է հասել «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 5 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 79-53 հաշվով հաղթել է «Կնոկս» ակումբին: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 18 րոպե և վաստակել 5 միավոր:
Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 77-85 հաշվով պարտություն է կրել «Հեմփթոն» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և վաստակել 7 միավոր: 18 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի խաղացող Բրայանթ Դանստոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 17-րդ տուրի շրջանակներում 92-81 հաշվով առավելության է հասել «Պանատինաիկոսի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 36 րոպե և վաստակել 7 միավոր: