Դեմիկելիսը վերադարձել է «Մալագա»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մարտին Դեմիկելիսը կարիերան կշարունակի «Մալագայում»։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Այսօր նա բժշկական հետազոտության կենթարկվի, և պաշտոնապես կհայտարարվի պայմանագրի ստորագրման մասին։ Համաձայնագիրը կստրագրվի 6 ամիս ժամկետով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանը Դեմիկելիսն սկսել է «Էսպանյոլում», սակայն այդ թիմի կազմում ընդամենը 2 հանդիպում է անցկացրել ու խզել ակումբի հետ պայմանագիրը։ Նա 2011-2013 թթ. արդեն հանդես է եկել «Մալագայում»։ Ժամանակին խաղացել է նաև «Ռիվեր Փլեյթում», «Բավարիայում», «Ատլետիկոյում» ու «Մանչեսթեր Սիթիում»։