Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո կարծախցիները կողպում են իրենց դռները
Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները: jnews.ge կայքը գրում է, որ «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ. հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացումն ավելի մեծ հնարավորություններ կտա իրացնելու իրենց գյուղմթերքն ու անասուններին: Բայց անցել է ավելի քան մեկ տարի, սակայն գյուղացիներն ասում են, որ չեն զգում ոչ մի դրական բան:
Սամվել Մանուկյանը բողոքում է, որ չեն կարող արտահանել մթերքները Թուրքիա. «Թույլ չեն տալիս արտահանել մթերքները վաճառքի համար: Ասում են 5 կգ.-ից ավելի չի թույլատրվում»:
Վրաստանի ֆինանսների նախարարության Մաքսային վարչությունից հայտնել են, «Կարծախի» անցակետում ապրանքների արտահանման ոչ մի սահմանափակումներ չկան: Պարզապես, մեծ թվով ապրանքների դեպքում, անհրաժեշտ է մաքսազերծել:
Կարծախից Սերգեյ Այվազյանը նույնպես կարծում է, որ տնտեսական առումով իրենց համար ոչինչ չի փոխվել. «Մեր արտադրանքը միայն էժանացավ, իսկ մնացած ամեն ինչը թանկացավ: Կարելի է նույնիսկ ասել, որ մեր կյանքը ավելի է վատացել է»:
Ռուբեն Ստեփանյանը կարծում է, որ միակ դրական փոփոխությունը այն էր, որ կառուցեցին ճանապարհը: Բայց խնդիրները գյուղում, ըստ բնակիչների, ավելացան, քանի որ մեքենաները երթևեկում են գյուղի միջով բարձր արագությամբ, իսկ երեխաները խաղում են այնտեղ:
«Մենք խնդրեցինք, որ գյուղում ճանապարհի վրա անեն 7-8 արագությունը նվազեցնող հարվածամեղմիչներ՝ դանդաղեցնելու համար գյուղով երթևեկող մեքենանների ընթացքը, թուրք վարորդները բողոքեցին, և ոստիկանները գիշերը բոլորը հանեցին՝ թողնելով միայն մեկը: Գիշերը, բոլոր հանել էին, գիտեին, որ մենք ցերեկը թույլ չէինք: Ձմռանը մեկ մեքենա ընկել էր կամրջից», – ասում է Կամո Կարապետյանը:
Բացի ճանապարհի վտանգից, բնակիչներիը սկսեցին զգալ անապահովվածություն և վախ:
«Մեկ տարի առաջ մի քանի հնդիկներ բացեցին դուռը և մտան մի բնակչի տուն: Իսկ այդ մարդը սպասում էր իր որդուն և դուռը բաց էր թողել: Գիշերը այդ մարդը հատակին պառկած հնդիկներ է տեսնում: Հետո զանգահարել է ոստիկանություն, եկել և ձերբակալել են նրանց: Այժմ բոլորն էլ վախենում են դուռը բաց թողնել», – ասում է Կամո Կարապետյանը: