Մադրիդում բացվել է հայկական դպրոց
Մադրիդում երկու օր առաջ իր դռներն է բացել Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը: «Հայերն այսօր»-ին Աղավնի Գրիգորյանն ասել է, որ Իսպանիայում ապրող հայ մանուկներն այսուհետ հնարավորություն կունենան պահպանելու հայ խոսքն ու ծանոթանալու հայ մշակույթին ու պատմությանը: Դպրոցի ուսուցիչները նշել են, որ այս պահին առաջնային նպատակն է օտարության մեջ ապրող հայ մանուկը լինի տառաճանաչ, չմոռանա իր արմատները, լեզուն ու գիրը: Հայոց լեզվի դասերին զուգահեռ դպրոցում կանցկացվեն երաժշտության, նկարչության, ազգային ավանդական պարի, հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության դասեր:
Երիտասարդ նվիրյալ ուսուցիչներն իրենց սաներին և ծնողներին ներկայացրել են դպրոցի գործունեության հիմնական սկզբունքներն ու դրույթները, հավաստիացրել, որ կանեն ամեն հնարավորը դասերը հետաքրիր ու արդյունավետ անցկացնելու համար: Դպրոցի առօրյան այդքանով չի սահամանափակվի. նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, հանդիպում-զրույցներ, էքսկուրսիաներ դպրոցի սաների մասնակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարությանը գրքեր, դասագրքեր է տրամադրել: Դպրոցի կայացման գործում մեծ ներդրում ունեն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը, Մադրիդի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Արդեն տասներեք հայ մանուկ անցկացրել են իրենց առաջին դասը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները