Մարադոնա. «Գերադասում եմ ֆուտբոլը, այլ ոչ թե գումարը»
«Նապոլիի» նախկին խաղացող Դիեգո Մարադոնան հաստատել է տեղեկությունը, որ վերադառնում է նեապոլյան ակումբ։ 56-ամյա արգենտինացին մոտ ժամանակներս կդառնա ակումբի դեսպանը ողջ աշխարհում։
«Նապոլիում» ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես երբեք չեմ դավաճանել նրան։ Եղել եմ «Բարսելոնում»՝ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում։ Ինձ չէին ուզում բաց թողնել «Նապոլի», ևս մեկ հնգամյա պայմանագիր էին առաջարկում՝ աշխատավարձի կրկնակի բարձրացմամբ։ Բայց ես «ոչ» ասացի, որովհետև պայմանավորվել էի նեապոլյան ակումբի նախագահի հետ։ Նրան ասել էի, որ սպասի ինձ։ Գերադասում եմ ֆուտբոլը, այլ ոչ թե գումարը»։