Վավրինկա. «Կլիժանն ամեն ինչ արեց, որպեսզի ես վատ խաղամ»
Շվեյցարացի թենիսիստ Սթեն Վավրինկան մեկնաբանել է «Australian Open»-ի մեկնարկային խաղում աշխարհի 34-րդ ռակետի դեմ տոնած ոչ տպավորիչ հաղթանակը։ Սլովակ թենիսիստ Մարտին Կլիժանի դեմ խաղում նա հսկայական խնդիրներ ունեցավ։ «Մեծ սաղավարտի» վերջին մրցաշարի հաղթողը միայն 5-րդ պարտիայում կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։
«Անկասկած, հեշտ չէր։ Սակայն ես, իրոք, ուրախ եմ, որ հաջողվեց հաղթել 5 սեթում։ Չցուցադրեցի իմ լավագույն թենիսը, սակայն պայքարեցի մինչև վերջ՝ փորձելով մնալ խաղի մեջ։ Կարծում եմ՝ Կլիժանը գերազանց խաղաց։ Հնարավորություն չտվեց, որպեսզի հանդես գամ ինձ հարմար խաղաոճով։ Ստիպեց ավելի վատ խաղալ, քան կարող եմ։ Երջանիկ եմ, որ հաղթեցի։ Դա է գլխավորը»,- Վավրինկայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ավելացնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Վավրինկան կմրցի ամերիկացի Սթիվ Ջոնսոնի հետ, որը Ֆեդերիկո Դելբոնիսի հետ խաղում խնդիրներ չի ունեցել։