«Արարատը» 5 նորեկ ունի
Մրցաշրջանի երկրորդ կեսին լրջորեն նախապատրաստվող «Արարատ» ֆուտբոլային թիմը շարունակում է համալրել կազմը: Արդեն պայմանագրեր են ստորագրվել դարպասապահ Գոռ Էլյազյանի, կիսապաշտպաններ Դավիթ Գրիգորյանի և Արամ Հովսեփյանի, հարձակվողներ Արեգ Ազատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա Գոռ Էլյազյանը հանդես է եկել «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում» և «Կոտայքում»: 27-ամյա Դավիթ Գրիգորյանը նախկինում խաղացել է «Արարատում», իսկ նրա վերջին թիմը «Միկան» էր: 25-ամյա Արամ Հովսեփյանը թիմ է տեղափոխվել Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտից»:
26-ամյա Արեգ Ազատյանը նույնպես պաշտպանել է «Արարատի» գույները: «Միկայում» և «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստի վերջին ակումբն «Ալաշկերտն» էր: Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ 23-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մինչև «Արարատ» տեղափոխվելը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանի» կազմում: