Ջրագնդակ մարզաձևը զարգացնելուն ուղղված առաջին քայլն արված է
Ջրագնդակ մարզաձևը մարզերում զարգացնելուն ուղղված ծրագրի շրջանակում տեղի է ունեցել առաջին գործուղումը, որին մասնկցել են Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խոջոյանը և ORWP ակումբի մարզիչ Նելսոն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ջրագնդակի ֆեդերցիայի խորհուրդը մարզերում ջրագնդակ մարզաձևի զարգացմանն ուղղված ընդունել է որոշում, համաձայն, որի սկսած այս տարվանից յուրաքանչյուր ամիս մեկից երկու անգամ կամավորության սկսզբունքով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործող ջրագնդակի ակումբ է գործուղելու մարզիչների և մասնագետների:
Մարզերում ջրագնդակ մարզաձևի զարգացմանն ուղղված ֆեդերացիայի ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ` մոտ ապագայում ներգրավվելով նոր մարզեր և քաղաքներ: