Էրիկ Մելիքսեթյանն առաջին խաղակեսում հեռացվել է
Այսօր Մինսկում կայացավ «Զարգացման Գավաթ-2017» ֆուտբոլի մրցաշարի B խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի Մ-17 և Մոլդովայի Մ-17 հավաքականների միջև: Մոլդովայի Մ-17 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպման 10-րդ րոպեին մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը: Մոլդովացիները աչքի ընկան 24-րդ, 42-րդ, 49-րդ և 66-րդ րոպեներին:
Հավելենք, որ 33-րդ րոպեին Հայաստանի Մ-17 հավաքականը մնաց 10 հոգով: Դաշտից հեռացվեց մեր թիմի դարպասապահ Էրիկ Մելիքսեթյանը: