
Ասադի հրահանգով Հալեպի եկեղեցիներն ու մզկիթները պետք է վերանորոգվեն. Նախարար
Հալեպի քաղաքապետարանում կիրակի, հունվարի 15-ին քրիստոնյա և իսլամ հոգևորականների ու պետական հիմնարկների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ կրոնական կալվածքների նախարար Մուհամեդ Ապտ ալ Սաքարը հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով մզկիթներն ու եկեղեցիները կվերակառուցվեն:
«Հալեպը դիմադրության ու հաղթանակի օրինակ է հանդիսացել: Պայքարի նմանօրինակ ոգով տեղի պիտի ունենա Հալեպի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները, իսկ կառավարությունը զորավիգ պետք է կանգնի այդ գործընթացին», -հալեպահայ «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է պաշտոնյան:
Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: