Brexit-ի մասին համաձայնագիրը կդրվի խորհրդարանի քվեարկությանը
Եվրաﬕությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը քվեարկության Է դրվելու խորհրդարանի երկու պալատներում: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ սրա մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ Լոնդոնի Լանքասթեր-հաուսում ելույթ ունենալով Brexit-ի մանրամասնությունների շուրջ:
«Ես այսօր հաստատել եմ. կառավարությունը Brexit-ի շուրջ գործարքի հանրագումարային տարբերակը քվեարկության կդնի խորհրդարանում»,-ասել է նա:
Վարչապետը հայտարարել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է հսկողության հաստատում եվրոպական երկրներից ներգաղթի նկատմամբ. «Մենք վերահսկելու ենք ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց թվաքանակը: Վերահսկվող ներգաղթը կարող է օգուտ բերել բիզնեսին»:
Մեյը նշել է նաև, որ Brexit-ը չի նշանակում հրաժարում այն արժեքներից, որոնք Լոնդոնը կիսում Է եվրոպական մյուս երկրների հետ:
«Մենք դուրս ենք գալիս Եվրաﬕությունից, բայց ﬔնք չենք լքում Եվրոպան»,-ասել է նա, ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Եվրոպայի հետ ընդհանուր արժեքներից:
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության դադարեցուﬕց հետո Լոնդոնը կշարունակի կատարել պարտավորությունները եվրոպական գործընկերների հանդեպ:
Մեյը նաև խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կպահպանի կապերը եվրոպական հատուկ ծառայությունների հետ ու կշարունակի նրանց հետ կիսել տեղեկատվությունը:
Նա նշել նշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը չի կարող նախատեսել երկրի պահպանումը ﬕասնական եվրոպական շուկայում. «Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող ենթադրել անդամակցություն ﬕասնական շուկային»:
Նա հավելել է, որ Եվրաﬕությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կշարունակի հետևել Ռուսաստանի նկատմամբ պատժաﬕջոցների քաղաքականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան