ԼՂՀ ԱԺ-ն հանրաքվեի կդնի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Այսօր Լեռնային ղարաբաղի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է հանրաքվեի դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Սիրելի՛ արցախցիներ, այսօր ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները», -տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հիշեցնենք՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել էր որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել էր Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան