Դիարբեքիրում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, երեք ոստիկան զոհվել է, ևս երեք ոստիկան վիրավորվել: Ռիա նովոստին, հղում անելով NTV-ին, գրում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սուր շրջանում շինություններից մեկը քանդելու ժամանակ: Պայթյունի պատճառը եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքը: Այն տեղադրվել է ճանապարհի վրա և գործարկվել է հեռակառավարման միջոցով այն պահին, երբ ճանապարհով անցել է ոստիկանական մեքենան:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ առնվազն յոթ մարդ է տուժել պայթյունից: Որոշ մարդկանց վիճակը գնահատվում է ծանր:
Մի քանի ամիս Սուր շրջանում տեղի է ունենում հակաահաբեկչական օպերացիա՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ: