Քաղաքական 15:49 17/01/2017 Արցախ

Մենք բոլորս շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ սահմանադրություն. Աշոտ Ղուլյան

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրակարգը, կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները և դրանում ընդգրկված էր մեկ հարց. Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումը ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել է քննարկումների ընդմիջումից հետո մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը և նշել, որ մանրամասնորեն քննության են առնվել խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունները, որոնց արդյունքները հունվարի 13-ին առանձին-առանձին ներկայացվել են առաջարկությունների հեղինակներին:

Այնուհետև առաջարկությունների մասին համառոտ վիճակագրություն է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ խմբակցություններից և պատգամավորներից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստացած առաջարկությունների պատկերն հետևյալն է .

«Հայրենիք» խմբակցություն՝ 1
«Դաշնակցություն» խմբակցություն՝ 36
«Շարժում-88» խմբակցություն՝ 38
Լյուդմիլա Բարսեղյան՝ 3
Արմո Ծատրյան՝ 11
Վարդգես Բաղրյան՝ 13
Դավիթ Մելքումյան՝ 4
Արթուր Թովմասյան՝ 1
Ռամելա Դադայան՝ 2
Գագիկ Պերրոսյան և Արսեն Առստամյան՝ 75

«Ընդհանուր առմամբ ներկայացվել է 184 առաջարկություն, որից 19-ը, բովանդակային առումով, կրկնվող էր: Ներկայացված առաջարկություններից ընդունվել է 30-ը, որից 17-ն ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել՝ 154 առաջարկություն, որից 13-ը՝ սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու, 25-ը փոխկապակցված և  հիմնական առաջարկությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ»,- ներկայացրել է Արարատ Դանիելյանը:

Նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական և լեզվաբանական փորձաքննության:

Քննարկումը շարունակվել է մտքերի փոխանակման փուլից, որի ընթացքում նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները և մի խումբ պատգամավորներ:

«Այստեղ քաղաքական ուժերի և առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում և այդ հասունությունը պետք է երևա հենց 2017թ.-ին Սահմանադրություն ընդունելիս»,-ընդգծել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը, ով ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության նախագծում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների առաջարկություններով:

Հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը՝ նախագահի ներկայացուցիչն առաջարկել է՝ ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծը հանրաքվեի դնելու հարցին:

Նիստին ներկա 28 պատգամավորները 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:56
Կենտրոնական բանկը վերահսկելով չի վերահսկում. «Ինգո Արմենիայի» ֆենոմենը
Ապահովագրական ընկերությունները, փաստացի, գործում են վերահսկողությունից դուրս՝ ունենալով վերահսկող մարմին։ Ըստ էության այս մասին է ցուցանում ԿԲ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում
WTA-ն հրապարակել է նոր աղյուսակ
Աղբյուր` Panorama.am
14:42
Հսկա փոսեր Մամիկոնյանց-Ազատության պողոտա խաչմերուկում
Տիգրան Ավինյանի պաշտոնավարման օրոք Երևանում փոսերի պակաս չկա։ Տարածված տեսանյութում երևում են, թե ինչ հսկա փոսեր են Մամիկոնյանց-Ազատության...
Աղբյուր` Panorama.am
14:11
Վրաստանից հայտարարում են, որ Հարավային Օսիայի հետ հաշտեցումը կպահանջի երկուստեք ապաշխարանք
Վրաստանի և Հարավային Օսիայի ժողովուրդների հաշտեցումը ենթադրում է նաև ապաշխարանք և փոխադարձ ներողամտություն։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:46
Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում. Հակոբ Արշակյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման հնարավորության մասին
«Մեր մեջքի հետևում, չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը՝...
Աղբյուր` Panorama.am
13:42
Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է. կնքվեց փոխըմբռնման հուշագիր
Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին․ Կարեն Դեմիրճյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
«Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ։ Ի սկզբանե ասել եմ այդ մասին»,-ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Մենք էլ ենք անհանգստացած Ադրբեջանի մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ. Անդրանիկ Քոչարյան
«Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է  տարբեր երկրներից»,- ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՈՒՂԻՂ. Մեղադրական եզրակացությունում նկարագրված իմ որևէ գործողություն չի կարող բնութագրվել որպես հանցագործություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայորմ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության նախկին նախարար...
Աղբյուր` Panorama.am
13:13
Եկել եմ Ազգային ժողովում, եթե ՔՊ խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է՝ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման։ Նա լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
12:45
Մարտական գործողություններ, պատերազմ կարող են հրահրվել ցանկացած ժամանակ. Սեյրան Օհանյան
«Մեր համար Արցախի հարցն ամենացավալին է, այն չի ավարտվել, որովհետև՝ Արցախի վերաբերյալ հակամարտությունն ավարտված չէ։ Ադրբեջանն իր հանցավոր...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը: Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է. Հայկ Մամիջանյան
«Ըստ մեր թողած սպառազինության գնման պլանի, նկատի ունեմ, որ պայմանագրերն ու գումարները դրա համար պատրաստ էին, նախատեսված էր գնել շուրջ 2500...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
«Ինձ մոտ ընկալում կա, որ վարչապետի միտքն ամբողջությամբ տեղ չի հասել։ Վարչապետը  նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր...
Աղբյուր` Panorama.am
11:31
Փաշինյան. Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է. ինչի՞...
Աղբյուր` Panorama.am
11:27
Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է
Բրիտանական թանգարանում պահվող  Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, արդեն Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ. Տիգրան Ավինյանը Երևանի հեղեղման մասին
«Ես իհարկե կհամաձայնեմ, որ մեր հեղեղատար և անձրևատար համակարգը բավական հին և մաշված է և այդտեղ էական ներդրումների կարիք կա»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ քիչ առաջ Երևանում հնչեցրած հայտարարությանը, գրում է. «Բաքու ժամանող...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով...
Աղբյուր` Panorama.am
11:04
Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»-  Երևանում Ֆրանսիայի Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
10:59
Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 12-ին ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:53
Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Այցելելով Երևան՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը հայ ժողովորին ու կառավարությանը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
10:41
Վահե Հովհաննիսյան. Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Մենք աջակցում ենք սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով սուվերենության և տարածքային ամբողջականության  սկզբունքների...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ադրբեջանի մայրաքաղաքում սուրացող մրցարշավորդներից կես մղոն հեռավորության վրա տանջանքների են ենթարկվում հայ պատանդները. The Sunday Times
Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք հետևյալի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Հոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցին
Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական ​​մրցանակը
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիի հրամանագրով կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}