ՍԱՊԾ պետ. Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ
«Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ»: ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, ծառայության պետն առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի և զովացուցիչ ընպելիքների շուկաներում:
Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարևոր է համարել, որ մարզերում հայտնաբերվեն ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝ նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն և բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց:
Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում ևս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում և ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը և ձեռնարկել դրանք բարելավելու քայլեր: