Դավիթ Լոքյանի ընտանիքը մի քանի ՀԷԿ-եր ունի. «Ժողովուրդ»
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքը ապրում և գոյատևում է ոչ միայն նախարարի ստացած աշխատավարձով, այլև ՀԷԿ-երից ստացված գումարով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը:
Դ. Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է ՀԷԿ ունենալու փաստը՝ ասելով, որ ինքը Քարվաճառում գտնվող ՀԷԿ-ի միայն 5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Իսկ Դավիթ Լոքյանի երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է:
«Նշենք, որ Քարինջ գյուղից ոչ հեռու՝ Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է փոքր ՀԷԿ: Այն պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս»-ը: Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում գերշահույթ ապահովող բիզնեսի ճյուղերից մեկն են»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա