Լավրով. ՌԴ-ն որոշիչ դեր ունեցավ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ բռնի ուժի միջոցով:
Այս մասին «ТАСС» գործակալության փոխանցմամբ, հունվարի 17-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների վրա` նշելով, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:
«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- նշել է Լավրովը:
Նա խիստ ահազանգող է համարել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները:
«Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում:
Դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին խոսվել է նաև 2011 թվականին, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունենում Աստրախանում: Ցավոք, նման տարրական բանը` դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանին զենք վաճառելուց հրաժարվելու մեջ Ռուսաստանը շահագրգռված չէ». Ռուս ռազմական փորձագետ
- Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի զենք կվաճառի Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին