Օտարվել է առողջապահության նախարարության 11 ավտոմեքենա
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
«Նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Օրեր առաջ Պետգույքի կառավարման վարչությունից հայտնել էին, որ ՀՀ կառավարության 5 որոշումներով սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պվարչության պետի կողմից առայսօր հաստատվել է շարժական գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց և 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:
Տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Պետգույքի վարչությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենայի մասին
- Վերջին մեկուկես ամսում օպտիմալացված ծառայողական 98 ավտոմեքենա է վաճառվել
- Առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա. Վաչե Գաբրիելյան
- Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետի ծառայողական մեքենայից. ՀԺ
- Վարչապետի հանձնարարությունը՝ կրճատել ծառայողական մեքենաները, կարծես թե, տեղ չի հասնում. «Առավոտ»
- Կառավարությունը կրճատում է մոտ 797 ծառայողական մեքենա