«Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համագործակցության համաձայնագիր են հրապարակել
«Համախմբում» կուսակցությունը համագործակցության համաձայնագրի մասին հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են, համոզված լինելով, որ հասարակական–քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է, գիտակցելով յուրաքանչյուրիս անհատական և հավաքական պատասխանատվությունն ու իրավիճակի ողջ լրջությունը, կաշկանդված չլինելով կուսակցական–հատվածական շահերով, մի կողմ դնելով առանձին հարցերի լուծման շուրջ պատկերացումների առանձնահատկությունները և առաջնորդվելով միասնաբար գործելու հանրային պահանջով, ունենալով մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ պատկերացումներ և իրականացվելիք քայլերի հստակ ժամանակացույց, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը, ընդունելով, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը հանրության ճնշող մեծամասնության պահանջն է, և այդ պահանջը հնարավոր է իրականացնել հասարակական–քաղաքական լայն համախմբման միջոցով՝ հայտարարում ենք մեր ընդհանուր մոտեցումների և համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ակնկալելով ժողովրդի վստահության քվեն:
Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։
Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»։
Հարակից հրապարակումներ`
- Ուրիխանյանի «Ալյանսը» բանակցում է Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության հետ. «Հրապարակ»
- «Համախմբում»-ը կշարունակի բանակցությունները
- Եթե հնարավոր չլինի դաշինք կազմել Ծառուկյանի հետ, «Համախմբումը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին.«Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին