Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում փոխել բնակավայրը. Խոսնակ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը:
Հիշեցնենք՝ մամուլում գրված է, որ Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում:
«Ռոբերտ Քոչարյանը բնակվել, բնակվում է Երևանում և չի պատրաստվում փոխել բնակավայրը: Միացյալ Նահանգներում վերջին անգամ եղել է 2014 թվականին՝ ընդամենը մեկ շաբաթով»,-պարզաբանեց խոսնակը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի քաղաքական ծրագրերին, Սողոմոնյանն ասաց, առայժմ հստակ ոչինչ չկա ասելու:
«Նա առաջիկայում հարցազրույց կտա, որտեղ կանդրադառնա հանրությանը հետաքրքրող ներքաղաքական բոլոր հարցերին», -հավելեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին