«Բարսելոնն» ու «Ատլետիկոն» միացել են Դիեգո Կոստայի համար մղվող պայքարին
«Բարսելոնն» ու «Ատլետիկոն» մտադիր են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը, ում ծառայություններով նաև չինական ակումբներն են հետաքրքրված։ Իսպանական ակումբները դեմ չեն՝ օգտվելու լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ 28-ամյա ֆուտբոլիստի բախումից։
Հաղորդվում է, որ «Բարսելոնի» ներկայացուցիչներն արդեն կապվել են Կոստայի շրջապատի հետ, իսկ «Ատլետիկոն» նրա վերադարձը հնարավոր է համարում այն պատճառով, որ Անտուան Գրիզմանն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չինաստանում Կոստային տարեկան 30 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է խոստացվել։