Պաշտոնական. Լուիս Ադրիանոն տեղափոխվեց «Սպարտակ»
«Միլանի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»։ Այս մասին հայտնել է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ Ադրիանոն 2015 թ. 8 մլն եվրոյով Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել է իտալական «Միլան», սակայն նորաձևության մայրաքաղաքում բրազիլացին չի կարողացել ամրապնդվել և արդեն 2016 թ. ձմռանը մոտ էր իտալական թիմից հեռանալուն։ Այն ժամանակ Ադրիանոն մեկ ոտքով չինական «Ցզյանսու Սունինում» էր, սակայն վերջին պահին գործարքը խափանվեց։
Լուիս Ադրիանոն «Շախտյորում» հանդես է եկել 2007-2015 թթ.։ Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է 266 խաղի և խփել 128 գոլ։ Իսկ «» նա ընդամենը 36 հանդիպում է անցկացրել և դարձել 6 գոլի հեղինակ։Միլանում