Խուան Մատա. «Եթե «Լիվերպուլի» հետ խաղը մի քիչ երկար տևեր, մենք կհաղթեինք»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ամփոփել է «Լիվերպուլի» հետ հանդիպման արդյունքը։
«Լիվերպուլը» խաղի հաշիվը բացեց 11 մետրանոց հարվածով, մենք մինչև ընդմիջում չկարողացանք օգտագործել հաշիվը հավասարեցնելու հնարավորությունները։ Վերջին րոպեներին լրջորեն ճնշեցինք մրցակցին, որպեսզի հասնենք հաղթանակի, ինչը «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է երկար տարիներ։
Զլատանը կարողացավ հավասարեցնել հաշիվը, մենք զգում էինք, որ եթե հանդիպումը մի քիչ երկար տևի, կհաղթենք։ Տխուր է, որովհետև մեր նպատակը 3 միավորն էր։ Հնարավոր է՝ լավագույն ֆուտբոլ չտեսանք, սակայն համառ ու պայքարով լի խաղ ստացվեց։ Հիմա պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին։ Թիմը պայքարեց մինչև վերջ, և «Օլդ Տրաֆֆորդը», ինչպես միշտ, մեզ հետ էր»,- Մատայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։