Ծննդկան Մերի Մարգարյանի գործով Ռազմիկ Աշոտովիչը կարող է բերման ենթարկվել
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով այսօրվա դատական նիստում սպասվում էր, որ պետք է հարցաքննվեին երեք փորձագետներ: Սակայն նրանք չէին ներկայացել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հենց դատարանի դահլիճից դատավոր Դավիթ Բալայանի կարգադրությամբ նիստերի քարտուղարը զանգահարեց փորձագետներից մեկին՝ ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին: Վերջինը պատասխանեց, որ հիվանդ է, չի կարող ներկա լինել դատական նիստին:
Երբ նրան հուշեցին, որ հաջորդ դատական նիստը կայանալու է մյուս երեքշաբթի՝ հունվարի 24-ին, վերջինը ներկայանալու մասին կասկածներ հայտնեց և ասաց, որ կարող է դատարան ուղարկել համապատասխան բժշկական փաստաթղթերը:
Հեռախոսազրույցից հետո դատավոր Բալայանը կողմերին տեղեկացրեց, որ եթե Ռազմիկ Աշոտովիչը շարունակի չներկայանալ նիստերին, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ փորձագետների չներկայանալու պատճառով:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին ժամը 15:00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «ՀԵԼԼՓ/HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին էլ մահացել էր նրա նորածին դուստրը:
Բայց Մերի Մարգարյանը դեռ հուլիսի 23-ից է գանգատներ ունեցել, բարձր է եղել նրա ջերմությունը և դիմել է իրեն հսկող բժիշկ Շուշանիկ Բախշյանին: Այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» ԲԿ-ի փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը ակնարկեց, որ Մերի Մարգարյանի հարցում «Շենգավիթ» ԲԿ-ն սխալներ է թույլ տվել
- Երբ Մերի Մարգարյանին տեսա, նա խիստ ծանր վիճակում էր. Անդրանիկ Պողոսյան
- Մերի Մարգարյանի ՀԵԼԼՓ համախտանիշը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր էր դժբախտ ելքը կանխել
- Մերի Մարգարյանի մահվան գործով շարունակվում է վկա բժիշկների հարցաքննությունը
- Շատ բարի, գրագետ, բարեկիրթ աղջիկ էր. Ցուցմունք՝ Մերի Մարգարյանի գործով
- Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում
- Մերի Մարգարյանը մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է. Սրտաբանի ցուցմունքը
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան