Հատուկ տակդիրներ՝ ծնկոսկր-ազդրային հոդերի ռենտգենն արդյունավետ դարձնելու համար
Ծնկոսկր-ազդրային հոդերի ռենտգեն հետազոտությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները մշակել են հատուկ տակդիրներ, որոնք արդեն կիրառվում են կլինիկայում:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «ծնկոսկր-ազդրային հոդերի հետազոտության տակդիր»-ի հեղինակ, «Էրեբունի» ԲԿ–ի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Մինասյանը նշեց, որ նախկինում խնդիր ունեին անհրաժեշտ անկյամբ ֆիքսելու հիվանդի ծունկը, սակայն այսօր այդ խնդիրը լուծվել է:
Այդ տակդիրների շնոիհիվ, ըստ մասնագետի, հիվանդի ծունկը ֆիքսվում է անհրաժեշտ՝ 30,45 ,60 կամ 90 աստիճան անկյամբ:
«Ելնելով հայերին բնորոշ առանձնահատկություններից (հաստ, խոշոր ոտքեր), չէինք կարողանում հստակ նկարել բոլոր հոդերը, դրա համար ուսումնասիրեցինք համաշխարհային փորձը և ստեղծեցինք կլինիկական պահանջներին բավարարող հոդասարք: Այն հարմարեցվել է Հայաստանում պրակտիկ բժշկության առանձնահատկություններին »,- ասաց Նաիրա Մինասյանը՝ հավելելով, որ այսօր արդեն հստակ կարողանում են ախտորոշել ոսկորների հոդային մակերեսի վնասման աստիճանը: