Ռուսաստանում առաջարկել են անապահովներին առողջ սնունդ տրամադրել անվճար
ՌԴ առողջապահության նախարարությունը մշակել ու կառավարության հաստատմանն է ներկայացրել Առողջ ապրելակերպի ձևավորման ռազմավարությունը: Եթե այն ընդունվի, ապա սոցիալապես անապահով մարդիկ կարող են անվճար ճաշել և ընթրել ռեստորանում:
«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, երկրի ողջ տարածքում կստեղծվի հանրային սննդի ցանց: Առողջ սնունդի անվճար լինելու գաղափարը կարող է հետաքրքրել ոչ միայն պետությանը, այլև մասնավորին:
Օրինակ, 2017-ի հունվարին Լոնդոնում բացվել է մի սրճարան, որի հաճախորդները կարող են անվճար սնվել ֆիզիկական վարժություններ կատարելու դիմաց: Վեց րոպե նրանք պետք է կատարեն ձգում, հրում, վազք և այլ տիպի վարժություններ: Սրճարանը ֆինանսավորում է British Heart Foundation բարեգործական հիմնադրամը:
«Ռազմավարությունը նախատեսում է օգտակար սնունդը հասանելի դարձնել բոլորին»,-նշում է ռուսական լրատվամիջոցը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոստոմյան. «Առողջ սերունդը կայուն և հզոր ապագայի գրավականն է»
- Ինչպես կազմակերպել երեխաների առողջ սնուցումը. Մասնագետն է խորհուրդ տալիս
- Սննդաբանը համաձայն է միջազգային հետազոտության արդյունքների հետ՝ Հայաստանում մարդիկ անառողջ սնունդ են օգտագործում
- «Առողջ սնունդ». Բուլկին ու խաչապուրին փոխարինենք կաթով ու մրգով
- «Առողջ սնունդ` առողջ սիրտ». Մարդիկ պետք է իրազեկված լինեն առողջ սննդի վերաբերյալ