Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի մեկնարկային տուրի մրցակիցները հայտնի են
Փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կկայանա կանանց շախմատի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն ուժեղագույն երկու շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան մասնակցության իրավունքը նվաճել է 2014 թ. Եվրոպայի անհատական առաջնությունում, իսկ Լիլիթը՝ հաջորդ տարվա նույն մրցաշարում:
Արդեն հայտնի են առաջնության մեկնարկային տուրի զույգերը: Էլինա Դանիելյանը կմրցի հնդիկ Ռութ Պադմինիի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Չինաստանի ներկայացուցիչ Լի Շիկունի հետ:
Հիշեցնենք, որ Իրան մեկնելուց հրաժարվել են Նազի Պաիկիձեն, Մարիա Մուզիչուկը, Իրինա Կրուշը, Հոու Յիֆանը, Համփի Կոներուն, Տատյանա Կոսինցևան, Ալիս Գալյամովան, Կարոլինա Լուհանը և Էմմա Գուոն: