Հայաստանում ռուսական ռազմաբազան Ռադիացիոն պաշտպանության դաշտային վարժանքներ են անցկացվում
«Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների զինծառայողների դաշտային ելքի անցկացումը։ Այս մասին հայտնում է Հարվային ռազմական շրջանի մամլո ծառայությունը:
«Մեկամսյա դաշտային վարժանքների ժամանակ զինծառայողները կսովորեն իրականացնել ՌՔԲ հետախուզություն, զինտեխնիկայի և հանդերձանքի ապաակտիվացում և գազազերծում, վարակված տեղանքի հաղթահարում։
Բացի դրանից ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումները՝ կիրառելով քիմիական հետախուզության ՌԽՄ-6 մեքենաները, պայմանական հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման և տեղանքի վարակման պայմաններում մշակում են հակադիվերսիոն մարտ վարելու մեթոդներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վարժանքների ընթացքում մշակվելու են պայմանական հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման և տեղանքի ռադիացիոն վարակման պայմաններում հակադիվերսիոն պայքարի մեթոդներ։
Նաև նշվում է, որ վարժանքների ավարտին ստորաբաժանումները կմասնակցեն «Բանակային միջազգային խաղեր-2017-ի» «Անվտանգ միջավայր» մրցույթի ընտրական փուլին, որտեղ կորոշվեն ՌՔԿ պաշտպանության լավագույն ստորաբաժանումները։