Նեմանյա Վիդիչ. «ՄՅՈւ-ն դուրս է մնացել չեմպիոնի կոչման համար մղվող պայքարից»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը կարծում է, որ մանկունյանցիներն այս մրցաշրջանում այլևս չեն կարող պայքարել չեմպիոնի կոչման համար: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե ճիշտ գնահատենք իրավիճակը, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել չեմպիոնի կոչման համար մղվող պայքարից: Սա իմ կարծիքն է: Վերջին շրջանում թիմի ցուցադրած խաղը հույս է ներշնչում, և եթե նրանք այդպես շարունակեն խաղալ հետագայում, առաջին եռյակը մերը կլինի:
«Լիվերպուլի» հետ կայացած խաղում թիմը լավ հանդես եկավ: Առաջին խաղակեսում ունեին մի քանի լավ պահեր, որոնցից օգտվել չկարողացան: Եթե ուզում ես հաղթել, պետք է կարողանաս օգտագործել դրանք:
Երկրորդ կեսում այնքան էլ լավ չխաղացին, ինչպես առաջինում, բայց Զլատան Իբրահիմովիչը գոլ խփեց` ցույց տալով իր բարձր կարգը. մեկ հնարավորություն` մեկ գոլ: Ընդհանուր առմամբ` 1:1 հաշիվն արդարացի էր»,- ասել է Վիդիչը: