2016-ը փորձություններով լեցուն էր. ԼՂՀ ԱԺ նախագահ
«Տարին բարդ էր, փորձություններով լեցուն, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով», - նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն՝ ամփոփելով 2016 թվականը:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ապրիլի 2-ին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիային, որը, Աշոտ Ղուլյանի խոսքով, ցավալի հետևանքներ է ունեցել առաջին հերթին մարդկային կորստի առումով, սակայն այդ օրերին արձանագրվել է նաև Արցախի շուրջ համազգային միասնականության կարևորագույն արտահայտությունը:
Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ, անցած տարին, աշխույժ էր նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների ամրապնդման և զարգացման առումով: Ազգային ժողովի միջխորհրդարանական հարաբերություններում, ինչպես նախկինում գերակշռող տեղ են ուեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերը:
Խորհրդարանական գործունեությունն ամփոփելուց հետո ԱԺ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես խորհրդարանի 25 -ամյա գործունեությանը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի յուրահատկություններին, նրա առանձին հոդվածներին, ապրիլյան ագրեսիայի հետևանքով խորհրդարանական դիվանագիտության մեջ հնարավոր փոփոխությունների անհրաժեշտությանը, Արցախի միջազգային ճանաչման հնարավորություններին եւ այլ թեմաների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան