Կարեն Ավագյան. «Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերը»
Գագիկ Ծառուկյանին նախկինում որակումներ տված ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր չի ցանկանում անդրադառնալ իր ասածներին:
Քաղաքականություն վերադառնալու Ծառուկյանի երեկ արած հայտարարությանն անդրադառնալով, Կ. Ավագյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետևյալը. իհարկե և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։
Սա փաստ է։ Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները։ Մտել ենք լրջագույն քաղաքական գործընթաց, հիմա արդեն մրցելու ենք մեր գաղափարներով, ապագայի մեր ծրագրերով ու արդյունավետ գործելու հնարավորություններով։ Սկսվում են քաղաքական գործընթացներ, որոնք կընթանան քաղաքական տրամաբանությամբ։ Մենք հիմա զբաղված ենք այդ աշխատանքով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Գագիկ Ծառուկյանը քաղաքական երևույթ չէ, այլ հիվանդություն, որից մեկ օր առաջ պետք է ազատվել»:
«Քաղաքական զարգացումները նման հիվանդություններով հնարավոր չէ: Բոլոր տեսակի նման հիվանդությունները մաքրելուց հետո քաղաքականը դաշտը կլինի նպաստավոր»,- ասել էր Կ. Ավագյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
- Կարեն Ավագյան. Այս պահից սկսած ամեն ինչ ընկնելու է իր տեղը
- Արմեն Աշոտյան. 200 հոգի համակարծիք էին հնչեցված գնահատականներին
- ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու. Սամվել Նիկոյան (տեսանյութ)
- Զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի
- «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան (տեսանյութ)