«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գնել Օբլակի տրանսֆերը
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, անգլիացիները հետևում են սլովենացի խաղացողի ելույթներին, որովհետև հենց նա կփոխարինի Դավիդ դե Հեային, եթե վերջինս որոշի տեղափոխվել «Ռեալ»։
Միևնույն ժամանակ մանկունիանցիների ղեկավարության գլխավոր խնդիրը դե Հեային իրենց շարքերում պահելն է։ «ՄՅու»-ն արդեն պայմանագրի երկարաձգման առաջարկ է ներկայացրել իսպանացի ֆուտբոլիստին։ Ըստ դրա՝ 26-ամյա դարպասապահը շաբաթական ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա։